Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

Ալիևը հայտնել է ՀՀ-ում հնարավոր «էներգետիկ ճգնաժամի» մասին

Ալիևը հայտնել է ՀՀ-ում հնարավոր «էներգետիկ ճգնաժամի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագիծ է մշակվում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենասյուները։ Ալիևը նշել է, որ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանում ատոմակայանի կառավարումը «չի գտնվում հայկական կողմի ձեռքում», իսկ ատոմակայանն ինքնին «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, և «վաղ թե ուշ ատոմակայանը պետք է փակվի»։

Ըստ Ալիևի՝ այդ դեպքում Հայաստանը «կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի», ուստի «էներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը օգտակար կլինի նրա համար»։

Ալիևը նաև հայտարարել է, որ TRIPP նախագիծն արդեն մեկնարկել է։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հայտարարել են, որ նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։ Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանի տարածքով TRIPP-ի շրջանակում կառուցվող երկաթուղին Հայաստանի հետ սահմանին կհասնի արդեն հաջորդ տարի։

Նա հավելել է, որ Հորադիզ-Աղբենդ մայրուղին «գործնականում պատրաստ է»։ Ալիևի խոսքով՝ Բաքուն կարող է ցանկացած պահի արագացնել նախագծի իրականացումը, սակայն դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ հայկական հատվածը դեռ պատրաստ չէ։

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը կղեկավարի Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+