• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 15:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
14 Հունվար 2026 09:32
ShareShareShare
Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը
telegram

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակը:

Այն 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունների գործնական փուլի մեկնարկն է տալիս:

Հռչակագրի տեքստում նշվում է, որ այն չի առաջացնում իրավական պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար և չի ենթադրում դրանց առաջացումը:

TRIPP զարգացման ընկերություն

Նախագծի իրականացման նպատակով կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որը կունենա հետևյալ բաժնետիրական բաշխումը.

* 74% մասնաբաժին ԱՄՆ-ին (իր նախնական ներդրման դիմաց):
* 26% մասնաբաժին Հայաստանին (ներդրումը՝ հողօգտագործման իրավունք և ենթակառուցվածքներ):

Հայաստանի մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 49%-ի: Ընկերությանը տրվում է կառուցապատման բացառիկ իրավունք 49 տարի նախնական ժամկետով: Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։

Հստակեցված հարցերի շրջանակներում որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։ Թե ինչ հարցերի մասին է խոսքը, չի հստակեցվում:

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Հայաստանը մտադիր են նշանակել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի՝ որպես TRIPP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար, կլինի ընկերության հետ կապի հիմնական անձ։

Ի՞նչ է ներառում ծրագիրը

TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդել տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը: Կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ այն պետք է միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ ստեղծի Հայաստանի համար։

Ծրագիրը ներառում է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ, էներգետիկ ուղիներ (նավթատարներ, գազատարներ), թվային ենթակառուցվածքներ (օպտիկամանրաթելային ցանցեր):

Փաստաթղթում շեշտվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային հարցերում բացարձակ են և անքննարկելի:

Կառուցապատման իրավունքների տրամադրում

Հայաստանը մտադիր է TRIPP զարգացման ընկերությանը տրամադրել մի շարք բացառիկ իրավունքներ՝

  • պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
  • ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
  • պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,
  • ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից,
  • կառավարել TRIPP երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։

«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)

Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ TRIPP-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։

Նախատեսվում է, որ TRIPP զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում:

Ընդ որում՝ ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է գանձվեն ՀՀ պետական ​​բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի:

Ռազմավարական ակնկալիքներ

Վաշինգտոնի համար սա հնարավորություն է ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների հոսքը դեպի ամերիկյան շուկա, նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար:

Հայաստանի համար նախագիծը խոստանում է խոշոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ռազմավարական գործընկերության ամրապնդում ԱՄՆ-ի հետ:

TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է, նշված է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ: Պաշտոնական Երևանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։

Հայաստանի հանձնառությունը

Հայաստանը մտադիր է մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար, ներառյալ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։

Արտակարգ իրավիճակներ

Ըստ հռչակագրի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահպանում են իրենց գերակայությունը և բացառիկ իրավասությունը բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների կառավարման հարցերում։

Հայ-թուրքական կարգավորում

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձաբար ընդունում են, որ TRIPP ծրագրի հաջողությունը և արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացում արձանագրվող առաջընթացով։

Մասնավոր անվտանգության աշխատակիցներ

Ըստ հռչակագրի՝ մասնավոր անվտանգության ծառայությունների աշխատակիցները կարող են ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ միայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից պատշաճ լիցենզավորում ստանալով։

Բաժնետերերի և շահառուների փոփոխության սահմանափակումներ

Փաստաթղթի համաձայն՝ TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի կազմի ցանկացած փոփոխություն (ներառյալ՝ վաճառքը, նվիրատվությունը կամ վերակազմակերպման այլ ձևերը), ինչպես նաև վերջնական շահառուների փոփոխությունը, պետք է նախապես համաձայնեցվի Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների հետ։

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրել էին համատեղ հռչակագիր, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրով նախատեսվում է ստեղծել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին», որը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ «բացառիկ գործընկերություն» է ստեղծում այդ միջանցքի զարգացման համար, որի գործողության ժամկետը նախատեսված է 99 տարի: Նրա խոսքով՝ «նրանք խոստացել են 99 տարի անց երկարացնել նախագծի գործողության ժամկետը»։

telegram
Tags: TRIPPԱՄՆՀայաստանհայտարարություն

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
Աշխարհում

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Read moreDetails
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին
Սպորտ

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է աշխարհի քառակի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ