Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:53

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են, Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել․ ԶԼՄ

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են, Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել․ ԶԼՄ

«Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) պարզել է, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունը, թե «2018-2024 թվականների սպառողների հաշվիչների ցուցմունքները չկան և չեն կարող վերականգնվել», սխալ է։

FIP-ը ստուգել է Մեսրոպյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 20-ին արված հայտարարությունն ու արձանագրել, որ բաժանորդներին իրենց տվյալներն ամբողջովին հասանելի են։

Մեսրոպյանը հայտնել էր, որ «ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել» հաշվիչների ցուցմունքները, որոնք, ըստ նրա, «համակարգային խափանման պատճառով ջնջվել են»։  FIP-ի լրագրողը, սակայն, ներկայացնելով իր բաժանորդային համարը և անձնագիրը, ՀԷՑ-ում մի քանի րոպեում ստացել է 2019-2025 թվականների իր ամսական ծախսերի ամբողջական տվյալները՝ սակագների, ծախսի, տույժերի և հաշվիչի ցուցումների մանրամասներով։

«Կասկադ Էներգո»-ի նախկին տնօրեն Ռոբերտ Կադարյանը տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում  հիշողության սերվերի հետ կապված խնդիրը ծագել է 2025-ի հունվարի 2-ին, բայց վնասված ինֆորմացիան ամբողջությամբ վերականգնվել է  հունվարի 5-ին։ Կադարյանի բացատրությամբ՝ 2018-ից տեղադրված հաշվիչները յուրաքանչյուր կես ժամը մեկ տվյալներ են փոխանցում սերվերին, սակայն դրանց համար առաջնայինն ամսական հաշվեգրման տեղեկատվությունն է, որն ամբողջությամբ վերականգնվել է և հասանելի է յուրաքանչյուր բաժանորդի։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա  քայլերից։

ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

«Օգտագործելու են ընտրություններում իրենց օգտին». Կարապետյանը նշել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու իշխանության դրդապատճառը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+