Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:39

Եկեղեցում անհանգստանում են ստեղծված իրավիճակում Արամ Ա-ի պասիվությամբ. ԶԼՄ

Եկեղեցում անհանգստանում են ստեղծված իրավիճակում Արամ Ա-ի պասիվությամբ. ԶԼՄ

Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում անհանգստություն կա այն առիթով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Թերթի եկեղեցական աղբյուրների համաձայն՝ Կիլիկիո Տան կաթողիկոսությունը որոշ չափով հեռու է մնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ «իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից՝ կողմերի միջև գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով»։

Այս պահին կալանքի տակ են Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ազատազրկման է դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հոկտեմբերի 16-ին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի՝ Հայաստան կատարած այցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանի հետ նրա հանդիպման ժամանակ քննարկվել էին եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Արամ Ա-ի անունից Սարգիսյանն իր մտահոգությունն էր հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եկեղեցու և պետության միջև համագործակցության կարևորությունը:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվել, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ խոսել է ՀԱԵ շուրջ իրավիճակի մասին, հայտնել էին, որ նա նվիրել է Արամ Ա-ի հատորը և Փաշինյանին փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել»՝ մանրամասնելով, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել եկեղեցու դեմ ճնշումների հարցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+