Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:19

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ուղերձներ են հղել Արցախի Անկախության օրվա առթիվ

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ուղերձներ են հղել Արցախի Անկախության օրվա առթիվ

Արցախի անկախությունը պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնի ազգային օրակարգում, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում։ 

«Ըսած ենք, կը կրկնենք եւ մի՛շտ պիտի ըսենք, թէ Արցախի անկախութիւնը պատմութեան փոշիներուն տակ թաղուած չէ։ Ան մեր ազգի օրակարգին վրայ առաջնահերթ տեղ պէտք է գրաւէ՝ որքան ալ փորձենք իրապաշտութեան պիտակին ետին անցեալի էջը նկատենք փակուած»,- ասված է ուղերձում։

Արամ Ա-ն նաև կոչ է արել շարունակել պայքարն Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման և Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

«Չի բաւեր միայն յիշել, հարկ է զայն վերածել պայքարի՝ ի խնդիր Արցախի անկախութեան վերականգնման, արցախահայութեան վերադարձի իրաւունքներու վերահաստատման եւ Արցախի քաղաքական բանտարկեալներուն շուտափոյթ ազատագրման»,- հայտարարել է կաթողիկոսը։

Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհվածների հիշատակին և անդրադարձել Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով խաղաղության աղոթք է կատարվել։

Մայր Աթոռի միաբանությունն ու ներկաներն աղոթել են բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության և բարօրության համար։

Արարողության ավարտին աղոթք է մատուցվել նաև արցախյան պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+