Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և հոգևորականությանն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումն Արևմուտքի կողմից հասարակության վրա ամբողջական վերահսկողություն սահմանելու փորձի մի մասն է, կարծում է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրում է եկեղեցու նկատմամբ սպառնալիքների մասին, իսկ ուրիշները դրա համար նրան կալանավորում են, ապա դա Օրուելյան (տոտալիտար — AT) հասարակության ամենաբարձր մակարդակն է»,- ասել է Կուստուրիցան։

Նա ուղղափառ եկեղեցին «քաղաքակիրթ ազատ աշխարհի» վերջին պաշտպանության գիծն է անվանել:

«Մեր ազատությունը չափվում է հոգևոր ջանքերով, որոնք դրսևորվում են ստեղծագործության, հանրային միասնության, պատարագի նկատմամբ հարգանքի և այն ամենի մեջ, ինչն ստեղծում է այնպիսի ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդուն, այլ ոչ թե մեկի կողմից մյուսի նվաճման միջոցով»,- ընդգծել է ռեժիսորը։

Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:

ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։ 

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:

Կարդացեք նաև՝

Գործարար Սամվել Կարապետյանի երևանյան տունը խուզարկվել է եկեղեցու թեմայով Փաշինյանին քննադատելուց հետո

ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+