© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Շտապօգնության ծառայության տնօրենի մեղադրանիքից հետո ՔՊ-ն քննարկել է առողջապահության նախարարի ազատման հարցը․ ԶԼՄ
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին ներկայացված մեղադրանքից հետո երեկ՝ հուլիսի 30-ին, ՔՊ-ն նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը, գրել է «Ժողովուրդ»-ը։ Որպես հնարավոր այլընտրանք, նիստի մասնակիցները քննարկել են ներկայիս տեղակալ Լևոն Հակոբյանի թեկնածությունը:
Թերթը նշել է, որ «տևական ժամանակ է՝ իշխանությունները դժգոհ են Ավանեսյանի աշխատանքից, փորձում են նրան փոխարինող գտնել»։
Հակոբյանն իր պաշտոնում նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն իր գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում նա եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Օրաթերթին չի հաջողվել մանրամասները իմանալ ո՛չ Հակոբյանից, ո՛չ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից Առողջապահության նախարարության ղեկավարության հնարավոր փոփոխության մասին։
Հուլիսի 30-ին ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք էր ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







