Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:05

Ավանեսյանը՝ նոր ԲԿ-ների, անկանխիկ սպասարկման, քովիդի ծախսերի նոր ձևաչափի մասին

Ավանեսյանը՝ նոր ԲԿ-ների, անկանխիկ սպասարկման, քովիդի ծախսերի նոր ձևաչափի մասին

Ազգային ժողովում արդեն 5-րդ օրն է՝ քննարկվում է Բյուջե-2023թ.-ի նախնական հատկացումները, որտեղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց եկող տարվա բյուջեն: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ նախարարության բյուջեն աճել է 20 միլիարդով: Տարածաշրջանում բոլոր երկրները ունեն իրենց երկրի ՀՆԱ-ի 4 տոկոսի չափով ֆինանսավորում: Հայաստանը, նախարարի խոսքով՝ փորձում է մոտենալ այդ ցուցանիշին:

Քովիդին հատկացվող միջոցների ձևաչափի փոփոխությունը

Մինչ 2023 թվականը Քովիդին հատկացվում էր միջոցներ ըստ ծախսերի, քանի որ շատ դժվար էր նախապես կանխատեսել ու կազմակերպել ծախսերը: Հատկացումները կատարվում էին պետական պահուստային ֆոնդից: Սակայն հիմա քովիդին ուղղվող ծախսերը նախապես պլանավորված են՝ կազմում են 5 միլիարդ դրամ: Սա ԱՆ ղեկավարի կարծիքով՝ ինչ-որ տեղ խնայողություն է ենթադրում:

Պետպատվերով բուժման դիմելիության աճը

Վերջին տարիների ֆինանսական կարգապահության արդյունքում աճել է պետական պատվերի շրջանակներում բուժման համար դիմելիությունը: Դա կապված է նաև երկու այլ հանգամանքի հետ: Ըստ նախարարի՝ դա կորոնավիրուսի և պատերազմի գործոններն են մարդկանց առողջության վրա: Որոշ իմաստներով 2023 թվականին կլինի դիմելիության բալանսավորում: Քանի որ ծրագրի ընդունման ժամանակ հիմնվում են նախորդիվ առկա ցուցանիշների վրա: Ցանկացած ծրագիր առաջին երեք տարիների ընթացքում հավաքում է ավելի շատ դիմումներ: Դա ցույց է տալիս մրջազգային փորձը:

Բժշկական ծառայությունների անկանխիկացումը

2022 թվականին ուժի մեջ մտավ անկանխիկ գործարքների պահանջը, որի համաձայն՝ Երևան քաղաքի ԲԿ-ներում կանխիկ սպասարկում չի իրականացվում: Այսպիսով 2021 թվականի սեպտեմբերին 1 միլիարդ 203 դրամի գործարք է իրականացվել, իսկ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6,6 միլիարդի: Սա, նախարարի խոսքով, փոքր-ինչ վախեցնող ցուցանիշ է: Երկար աշխատանք է տարվել ԲԿ-ների հետ, որպեսզի նախապատրաստեն նոր համակարգին:

Կապիտալ շինարարությունների ցանկը

Ցանկում 2022 թվականին ներառված է 13 ԲԿ: Նախարարության հիմնական ուղղվածությունը լինելու է մարզային ամբուլատորիաների ուղղությամբ, դրանց վերակառուցման, վերազինման նախագծերը: Նախատեսվել է թվով 20 ամբուլատորիա ունենալ մոդուլային  տարբերակով: 2023 թվականին կավարտվի երկու ԲԿ-ի շինարարությունը ՀԲ-ի ֆինանսավորմամբ՝ Մարտունիում և Եղեգնաձորում: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+