ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննարկումներին, ըստ որոնց՝ ԱԳՆ-ում տեղյակ չեն շրջանառվող փաստաթղթի մասին։
«Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով, ես ո՞նց եմ դա ստանում, կարող է մեկը ինձ բացատրե՞լ, դա տրվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն, նախարարն էլ ուղարկում է ինձ։ Հիմա այնպիսի ժամանակներ են՝ մարդիկ, եսիմ, Միշիկի անունը լսելիս ոտները թուլանում է»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», — նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







