Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Վաղարշակ Հարությունյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ. -ին եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ 2019 թ. օգոստոսի 24-ին հրապարակվել է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







