Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երևանից 56 կիլոմետր հեռավորության վրա:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նշենք, որ ավելի վաղ Lenta.ru-ն, վկայակոչելով Avia.pro պորտալը, հաղորդել էր, որ թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին և հետ շրջվել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երևանից հեռավորությունը 56 կիլոմետր էր: Պորտալի տեղեկատվության համաձայն՝ այդպիսով նրանք կարող էին աշխատել Հայաստանի մայրաքաղաքին հարվածելու ուղղությամբ. նման մանևրը թույլ է տալիս հարված հասցնել սպառազինությամբ, որով հագեցած է Թուրքիայի ԶՈՒ-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







