Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշել է, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:
«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:
Պատգամավորը ընդգծել է, որ իր շփման շրջանակը մեծ է և հստակ չի կարող ասել, որ վարակվել է խորհրդարանի իր գործընկերներից:
Լրատվամիջոցները տեղեկացնում են՝ կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը խորհրդարանում նստում է Կարեն Համբարձումյանի կողքին: Սակայն Մեխակյանը նշել է, թե կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







