2020 թվականի մարտ ամսից հաշմանդամության կարգ ունեցող անձանց ամենամյա փորձաքննության գործընթացը պարզեցվել է։ Կառավարությունից հայտնում են, որ եթե 1 տարվա ընթացքում անձի մոտ առողջական փոփոխություն չի նկատվել, ապա բժշկական հանձնաժողովը նրան չի զննի։
Քաղաքացին կարող է չներկայանալ տարածքային կենտրոն, փոխարենը՝ ուղարկել ձեռագիր կամ տպագիր դիմում www.hhbsp.am կայքում և սպասել Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության ծանուցմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







