Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս երեքով` հասնելով, ընդհանուր առմամբ, 18-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին կորոնավիրուսի 18 դրական ախտորոշում կա: Լավ լուր էլ ունենք, նոր ախտորոշումներն արդեն իսկ մեկուսացված շրջանակից են: Հաջորդ լավ լուրն այն է, որ կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտի թեստը բացասական է: Կրկնակի թեստից հետո նա առողջացած կհամարվի»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է նաև, որ ինքն ու կինը՝ Աննա Հակոբյանը այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնել, և պատասխանը բացասական է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







