ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:
«Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունը:
«Վաղը կլինեն խորհրդակցություններ, ըստ դրա որոշումներ կկայացվեն, և մենք ձեզ անպայման կհայտնենք: Այս գործողություններն արվում են կանխարգելման նպատակով: Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք, առողջություն բոլորին»,- ասել է նախարարն իր ուղիղ եթերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







