Հայաստանը 2026 թվականին ընդգրկվել է ռուսաստանցի ռոումինգի օգտատերերի թվով արտասահմանյան ուղղությունների առաջատար հնգյակում։ Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ ներկայացնելով կապի կառավարման «Экомобайл» հարթակի ուսումնասիրությունը։
Հնգյակում են նաև Թուրքիան, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վրաստանը։ Թուրքիան առաջատարն է օգտատերերի թվով, բջջային ինտերնետի սպառմամբ և զանգերի տևողությամբ։
Հայաստանի վերաբերյալ օգտատերերի կոնկրետ թիվն ու ռոումինգի միջին ծախսը հրապարակման մեջ չեն նշվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







