Հայաստանում նոյեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +13-ից 16 աստիճան, երեկոյան՝ +10-ից 12 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +8-ից +12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +7-ից +11 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +13 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +8-ից +12 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +12-ից +16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +7-ից +10 աստիճան, նախալեռնային՝ +10-ից +14 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +12-ից +15 աստիճան, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +12-ից +15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +7-ից +10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +12-ից +16 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +8-ից +13, նախալեռնային շրջաններում՝ +13-ից +17, հովտային շրջաններում՝ +19-ից +22 աստիճան։
Արցախում կանխատեսվում 15 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







