Պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։
Կոմիտեից դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել։
Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։
Գերատեսչությունում ասել էին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







