Ճապոնիայի Իվոձիմա կղզու մոտ ստորջրյա հրաբխի ժայթքման հետևանքով շուրջ 2 կմ երկարությամբ ցամաքային նոր տարածք է առաջացել, որը միացել է կղզու հարավային ափին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yomiuri Shimbun պարբերականին։
Պարբերականի տվյալներով՝ հրաբխի ժայթքումը սկսվել է հոկտեմբերի 27-ին՝ Իվոձիմա կղզուց մոտ 700 մ հեռավորության վրա։
Նույն տարածքում հրաբխային ժայթքում էր տեղի ունեցել նաև 2023 թվականին։ Այն ժամանակ ևս նոր կղզի էր առաջացել, որը հետագայում անհետացել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







