Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը 11։9 հաշվով հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարտիրոսյանը հաղթել է նաև առաջին օրվա դասական շախմատի պարտիայում։
Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-18-ը։ Շախմատիստներն ամեն օր խաղում են 7 պարտիա՝ 4 կայծակնային, 2 արագ և 1 դասական։
Մարտիրոսյանի և Ռապորտի պայքարը կշարունակվի նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Մարտիրոսյանը նոյեմբերի 13-ին նույն մրցաշարի խմբային փուլում հաղթել էր աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին։ Հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելության էր հասել առաջին պարտիայում, իսկ պատասխան հանդիպումն ավարտել ոչ-ոքի։ Այդ արդյունքով նա 10 միավորով գլխավորել էր C խմբի մրցաշարային աղյուսակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







