Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Eternity-2026 համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանում։ Դրանց կմասնակցի երեք երկրի ավելի քան 200 ներկայացուցիչ։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը։
Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է կատարելագործել տարածաշրջանային տնտեսական նախագծերի և ռազմավարական օբյեկտների պաշտպանության ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը։
Մասնակիցները նաև կզարգացնեն բնական պաշարների փոխադրման անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ և վերլուծական հմտությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







