Նարե Իսախանյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նարեն 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և կիսել է 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր: Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել էր շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







