Իրանն ու ԱՄՆ-ն ներկայումս որևէ բանակցություն չեն վարում, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ-ից պահանջել է բանակցությունների վերսկսման իր պայմաններին «հստակ և միանշանակ» պատասխան տալ, սակայն առայժմ այն չի ստացել։ Ռեզային հավելել է, որ Վաշինգտոնը կարող է պատասխանել ապագայում։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ին հայտնել էր, որ Ռեզայիի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ առայժմ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր ռազմական հարվածներ հասցնելուց։
Թրամփի խոսքով՝ նա այդպես է վարվում «հարևան երկրների խնդրանքով», մասնավորապես՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի և այլ երկրների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







