Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարվածներ է հասցրել Էր Ռիադի միջազգային օդանավակայանին, նավթային ենթակառուցվածքներին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնին, ինչպես նաև ռազմական օբյեկտներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ չորս գործողություն են իրականացրել։ Առաջին գործողության ընթացքում հարձակման են ենթարկվել Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը և Էր Ռիադում գտնվող «Արևելք-Արևմուտք» նավթամուղի մի քանի պոմպակայաններ։ Հարվածները հասել են թիրախներին՝ առաջացնելով հրդեհներ և ավերածություններ»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
Հութիները նաև պնդում են, որ հաջորդ հարվածների ընթացքում թիրախավորել են Աբքայքում գտնվող Saudi Aramco ընկերության օբյեկտները, սաուդյան զորքերի կենտրոնացման վայրերը, ինչպես նաև Էր Ռիադի ֆինանսական կենտրոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







