ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն անվանել է երկրի պատմության մեջ հսկայական հետքայլ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Վերջին ընտրությունների արդյունքներով Ամերիկան իր պատմության մեջ հսկայական հետքայլ կատարեց։ Բայց մի՛ վախեցեք, մենք կվերադառնանք և կդառնանք ավելի ուժեղ ու հզոր, քան երբևէ»,- հայտարարել է Թրամփը։
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել է Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և որոշվել Սենատի 35 տեղերի ճակատագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







