Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում երկամարտի 457 կգ (210+247 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Լալայանը պոկում վարժությունում 210 կգ արդյունքով նվաճել էր նաև փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 247 կգ։
Լալայանը 2025 թվականի հոկտեմբերի 11-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հայ ծանրորդը 2024 թվականի դեկտեմբերին Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ երկամարտում բարձրացնելով 467 կգ (215+252 կգ)։ Լալայանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







