ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և իր ներդրումը Գազայի հատվածի զարգացման գործում կսահմանափակվի պատերազմից հետո Գազայի կառավարման համար «Խաղաղության խորհրդին» մասնակցությամբ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ունենալու ենք «Խաղաղության խորհուրդ»։ Դուք լսել եք դրա մասին, և ինձ խնդրել են նախագահել այն։ Դա այն էր, ինչ ինձ պետք էր։ Բավական է»,- ասել է Թրամփը։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 19-ին հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի թիրախներին հարվածներ հասցնելու մասին։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին Թրամփը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







