Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն խորհրդարանում հայտարարել է, որ աջակցում է կենսաթոշակային բարեփոխումների կասեցմանը, հաղորդում է BBC-ն:
Կենսաթոշակների բարեփոխումները, որոնցով նախատեսվում էր կենսաթոշակի տարիքը 62-ից 64 դարձնել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարման առանցքային նախաձեռնություններից են և արժանացել են բուռն քննադատությունների, ապա նաև ցույցերի պատճառ դարձել:
«Աշնանն առաջարկելու եմ խորհրդարանին հետ ուղարկել 2023 թվականի կենսաթոշակային բարեփոխումը մինչև նախագահական ընտրությունները (2027 թվականը-խմբ.)»,- հայտարարել է Լեկորնյուն։
Նա հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել մեկ ամսից էլ քիչ պաշտոնավարումից հետո՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին, ապա հոկտեմբերի 11-ին՝ վերանշանակվել:
Սոցիալիստները հայտնել են, որ պատրաստ են աջակցել նոր կառավարությանը, բայց միայն այն դեպքում, եթե խոստանա կենսաթոշակների բարեփոխումների ամբողջական և անհապաղ կասեցում։





































