Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուն վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Լեկորնյուն, ով հրաժարականից հետո հայտարարել էր, որ իր «առաքելությունն ավարտված է» և չի վերադառնա վարչապետի պաշտոնին, X-ի իր էջում հաստատել է նշանակումը։ Քաղաքական գործիչը նշել է, որ ընդունել է պետության ղեկավարի առաջարկը՝ «պարտականության զգացումից դրդված», որպեսզի տարեվերջին բյուջե կազմի և վերջ դնի քաղաքական ճգնաժամին։
Լեկորնյուն հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել մեկ ամսից էլ քիչ պաշտոնավարումից հետո՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին: Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, հոկտեմբերի 8-ին չէր ընդունել նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկը։





































