Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել մեկ ամսից էլ քիչ պաշտոնավարումից հետո՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում տալով կառավարության աղբյուրներին: Նախագահ Էմանուել Մակրանն ընդունել է նրա հրաժարականը:
Այսօր ավելի վաղ Մակրոնը հրապարակել էր նոր կառավարության կազմը, որում 18 նախարարներից 13-ը մնացել են նախկին պաշտոններում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-ին էր Լեկորնյուին նշանակել վարչապետ: Նախքան այդ նա զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը:
Լեկորնյուի պաշտոնավարման ընթացքում երկրում ընթացել են բողոքի ցույցեր սոցիալական աջակցության կրճատումների դեմ: Ցուցարարները կառավարության ու երկրի ղեկավարի հրաժարականի պահանջ էին նաև դրել:





































