Ֆրանսիան հատուկ դեր կխաղա Պաղեստինի ինքնավարության հետ իր հարաբերություններում՝ Գազայի կառավարման հարցում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ֆրանսիան հատուկ տեղ կզբաղեցնի Պաղեստինի ինքնավարության կողքին՝ ապահովելու համար, որ այն ստանա իր բաժինը երկրի կառավարման գործում»,- Շարմ էլ Շեյխում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։
Այսօր Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունենում Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համանախագահում են խաղաղության գագաթնաժողովը։
Reuters-ը, հղում անելով Եգիպտոսի նախագահի խոսնակին, հոկտեմբերի 12-ին հաղորդել էր, որ Շարմ էլ Շեյխում տեղի կունենա միջազգային գագաթնաժողով՝ պաղեստինյան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի վերջնական մշակման համար: Ակնկալվում էր, որ կմասնակցի ավելի քան 20 առաջնորդ, այդ թվում՝ Թրամփը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







