Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:36

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Մաչադոյին՝ Վենեսուելայում ժողովրդավարությունը զարգացնելու ջանքերի համար

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Մաչադոյին՝ Վենեսուելայում ժողովրդավարությունը զարգացնելու ջանքերի համար

Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն արժանացել է 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակին, տեղեկացնում է Նոբելյան կոմիտեի կայքը։

Նրան մրցանակը շնորհվել է Վենեսուելայում ժողովրդավարությունը զարգացնելու ջանքերի համար։

«Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը նաև միջազգային մակարդակով նահանջ է ապրում։ Ժողովրդավարությունը, որը հասկացվում է որպես սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու, քվեարկելու և ընտրովի մարմիններում ներկայացված լինելու իրավունք, խաղաղության հիմքն է ինչպես ազգերի ներսում, այնպես էլ ազգերի միջև»,- հայտարարել է Նոբելյան կոմիտեն։

Այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվել է 338 թեկնածու, որոնցից 244-ն անհատներ էին, 94-ը՝ կազմակերպություններ։ Մրցանակը շնորհվում է Նորվեգիայի խորհրդարանի կողմից ընտրված հինգ անդամից բաղկացած Նոբելյան կոմիտեի կողմից։

Մրցանակաբաշխության արարողությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-ին՝ Ստոկհոլմում և Օսլոյում: Մրցանակի դրամական համարժեքը կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,17 միլիոն դոլար):

Կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարփվիկենը, ով որոշում կայացնող հինգ անդամներից մեկն է, ընդգծել է, որ մրցանակը չի շնորհվում վերջին պահին ձեռք բերված արդյունքների համար։

«Այս մրցանակը հիմնականում վերաբերում է 2024 թվականին և նախորդ տարիներին կատարված աշխատանքին։ Այն չի տրվում վերջին շաբաթների կամ ամիսների ձեռքբերումների համար»,- ասել է նա Նորվեգիայի NRK հեռուստաալիքին։

2024 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել էր ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը, որը հիմնադրվել էր 1945 թվականի Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծություններից փրկվածների կողմից, ովքեր պայքարում են զանգվածային ոչնչացման զենքի վերացման համար: Նրանք մրցանակն ստացել էին «միջուկային զենքից զերծ աշխարհի հասնելու իրենց ջանքերի և ականատեսների վկայություններով ցույց տալու համար, թե ինչու միջուկային զենքը երբեք չպետք է օգտագործվի»:

Ֆիզիկայի ոլորտում 2025 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել էին անգլիացի Ջոն Քլարկը, ֆրանսիացի Միշել ԴեՎորը և ամերիկացի Ջոն Մարտինիսը՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային-մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնագործության համար»։  Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն են գիտնականներ Օմար Յաղին, Սուսումու Կիտագավան ու Ռիչարդ Ռոբսոնը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+