ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ առավոտյան հանդիպել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ընտանիքների հետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյային, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռուբիոյի՝ Կատարի վարչապետի և պետքարտուղարի՝ շաբաթ օրը նախատեսված Իսրայել այցի նախօրեին։ Հանդիպման այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ Իսրայելի ԶՈւ-ն հայտարարել էր, որ հարվածել են Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Թրամփն ավելի ուշ Կատարի էմիրին հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ «դա այլևս նրանց հողի վրա չի կրկնվի»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն էր հայտնել Դոհայում բնակելի շրջանների վրա հարձակումների առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







