ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դոհային Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ըստ խոսնակի՝ Թրամփը Կատարի էմիրին վստահեցրել է, որ «դա այլևս նրանց հողի վրա չի կրկնվի»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Իսրայելական Jerusalem Post-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը։




































