Իսրայելի բանակն այսօր հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Իսրայելի ԶՈւ-ն հայտարարել է, որ հարվածել են Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Սակայն Իսրայելի հարվածները չեն հասել իրենց նպատակներին, գրել է լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսրայելական Jerusalem Post-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել է, որ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությանը։






































