Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Դոհայում բնակելի շրջանների վրա հարձակումների առնչությամբ։
«ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելի ԶՈւ-ն հարվածել էր Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Իսրայելական Jerusalem Post-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ ԱՄՆ-ն հավանություն է տվել Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը։





































