Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:54

ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Ուկրաինայում․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի Ուկրաինայում․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները զորքեր չի տեղակայի Ուկրաինայում՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայի տարածքում, բայց մենք, անշուշտ, կարող ենք օգնել համակարգման հարցում և, հնարավոր է, կտրամադրենք մեր եվրոպացի դաշնակիցների անվտանգությունն ապահովելու այլ միջոցներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Լևիտը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կքննարկի Ուկրաինայի համար ընդունելի անվտանգության երաշխիքներ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս թեման և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։

«Նա իր թիմին հանձնարարել է մշակել անվտանգության երաշխիքների նախագիծ, որը կլինի ընդունելի՝ երկարաժամկետ խաղաղություն ապահովելու և այս հակամարտությունը դադարեցնելու համար»,- նշել է Լևիտը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է, և Թրամփին հրավիրել էր Մոսկվա։

Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ից զենքի գնումը կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+