Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:54

Անվտանգության երաշխիքներ և եռակողմ հանդիպման հույս․ Թրամփի և Զելենսկու հիմնական հայտարարությունները

Անվտանգության երաշխիքներ և եռակողմ հանդիպման հույս․ Թրամփի և Զելենսկու հիմնական հայտարարությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ վստահություն է հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թրամփը նշել է, որ Անքորիջում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը լավ է անցել, և կա արդյունքներ ստանալու հնարավորություն։ Ըստ նրա՝ Եվրոպան պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, ԱՄՆ-ն կօգնի այդ հարցում։ Թրամփը չի բացառել, որ օրվա վերջում կհայտարարի Ուկրաինայում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորության մասին։

Նրա համոզմամբ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։

Թրամփը նաև շեշտել է, որ Ուկրաինայում հրադադարը խաղաղության համաձայնագրի կնքման նախապայման չէ, քանի որ կողմերը կարող են համաձայնության գալ մարտական գործողությունների ընթացքում։ Նա հավելել է, որ Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Պուտինին։

Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ից զենքի գնումը կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը։ Նա նաև ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ եռակողմ հանդիպման։

Վաշինգտոնում այսօրվա բանակցություններին նախորդել էր օգոստոսի 16-ի գիշերը Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել, սակայն մի շարք հարցերի շուրջ համաձայնության հասնել չէր հաջողվել։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ռուսական առաջարկի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+