ԵՄ 5 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի առաջնորդները, ինչպես նաև Միացյալ Թագավորության վարչապետը համատեղ հայտարարություն են տարածել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո, հայտնում է РИА Новости-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպան պատրաստ է համագործակցել Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստելու համար։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Կիևը պետք է ստանա «անվտանգության անսասան երաշխիքներ» և ինքնուրույն որոշումներ կայացնի տարածքի վերաբերյալ։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և քննարկելու պատերազմին վերաբերող հարցեր։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում մոտ 3 ժամ բանակցել էին Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել որոշ հարցերում առաջընթաց գրանցելու մասին:




































