Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հայտարարել է, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու և քննարկելու պատերազմին վերաբերող հարցեր։
«Ուկրաինան ևս հաստատում է, որ պատրաստ է արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար», - Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո սոցիալական ցանցերում գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Կիևն աջակցում է Թրամփի առաջարկին՝ կազմակերպելու Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ հանդիպում։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում մոտ 3 ժամ բանակցել էին Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել որոշ հարցերում առաջընթաց գրանցելու մասին:






































