Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Թրամփը մտադիր է Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն

Թրամփը մտադիր է Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նորից տեսնել Սպիտակ տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են՝ արդյոք  Զելենսկուն կհրավիրի՞ Սպիտակ տուն։

«Իհարկե, անպայման»,- պատասխանել է Թրամփը։

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից հետո հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ նա հավելել է, որ բանակցություններում մեծ տարբերություն կար՝ նկատի ունենալով Սպիտակ տանը տեղի ունեցած քննարկումները, որոնք ավարտվել էին վիճաբանությամբ։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղության հարցի շուրջ կհանդիպեն մարտի 11-ին կամ 12-ին։

«Մենք խոսում ենք ամբողջական հրադադարի մասին: Ուկրաինան համաձայնել է դրան, և ես հուսով եմ, որ Ռուսաստանը նույնպես դրական կարձագանքի: Մենք պատրաստվում ենք նրանց հետ հանդիպել ավելի ուշ, այսօր և վաղը և, հուսով եմ, կկարողանանք համաձայնագիր մշակել: Այս զինադադարը շատ կարևոր է»,- ասել է պետության ղեկավարը:

Ջիդայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Ուկրաինան պատրաստակամություն էր հայտնել ընդունելու 30-օրյա հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկը։

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+