• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 00:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքը. ինչպե՞ս է անցել Թրամփ-Զելենսկի պատմական հանդիպումը Սպիտակ տանը

Աշխարհում,
28 Փետրվար 2025 23:33
ShareShareShare
telegram

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Բայց նրա հանդիպումն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ վերածվել է վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել է, հայտնում է Reuters-ը:

Զելենսկու և Թրամփի հանդիպումն Օվալաձև աշխատասենյակում ավանդաբար սկսվում է լրագրողների ներկայությամբ, որոնց թույլատրվում է հարցեր տալ առաջնորդների զրույցի ընթացքում։ Բայց առաջնորդների հանպատրաստից ասուլիսն արագ վերածվել է գոռգոռոցի, երբ լրագրողներից մեկը հարցրել է Թրամփին, թե ինչպե՞ս կարձագանքի այն մեղադրանքներին, որ ինքն անցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և խաղաղության կողքին է։

«Ես ուզում եմ վերջ տալ այս [պատերազմին]։ Տեսեք, թե որքան է նա ատում Պուտինին։ Ինձ համար դժվար է գործարք կնքել, երբ կա այդքան ատելություն… Ես ձեզ կասեմ, որ [հակամարտության] մյուս կողմը նույնպես չի խենթանում նրա համար [Զելենսկի]»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ կարող էր ավելի կոշտ լինել Պուտինի նկատմամբ, բայց դա թույլ չէր տա խաղաղության համաձայնության հասնել։

Այնուհետև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով նստած էր Թրամփի ձախ կողմում, նշել է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմի, փորձում են հարցը լուծել դիվանագիտության միջոցով։ Զելենսկին Վենսին հիշեցրել է, որ 2014 թվականին, երբ Ղրիմը դարձել էր Ռուսաստանի մաս և սկսվել էր հակամարտությունը Դոնբասում, ոչ թե Բայդենն էր Վաշինգտոնում, այլ առաջին հերթին՝ Բարաք Օբաման և Թրամփը։ Վենսը պատասխանել է, որ ինքը խոսում է դիվանագիտության մասին, որը կարող է «վերջ տալ Ուկրաինայի կործանմանը»։

Վենսն Ուկրաինայի նախագահին մեղադրել է «քարոզչական շրջագայություններ» կազմակերպելու և վարչակազմի վրա հարձակվելու մեջ, որը փորձում է «փրկել այն կործանումից»։

«Պատերազմի ժամանակ բոլորը դժվարություններ են ապրում։ Նույնիսկ դու, չնայած դեռ չես զգում դրանք, քանի որ քեզ բաժանում է օվկիանոս: Բայց դուք դրանք կզգաք ապագայում»,- պատասխանել է Զելենսկին:

Նրա արտահայտությունը զայրացրել է Թրամփին։

«Դուք մեզ չեք կարող թելադրել, թե մենք ինչպես զգանք։ Մենք մեզ շատ լավ կզգանք, շատ ուժեղ։ Դուք այժմ լավագույն դիրքում չեք։ Դուք ձեզ թույլ եք տվել հայտնվել շատ վատ դրության մեջ։ Դուք այս պահին ոչ մի խաղաքարտ չունեք»,- ասել է Թրամփը։

Զելենսկին մի քանի անգամ փորձել է ընդհատել նրան և նշել, որ խաղաքարտերի կարիք չունի։ «Դուք թղթախաղ եք խաղում։ Դուք վտանգի տակ եք դնում միլիոնավոր մարդկանց կյանքը։ Դուք խաղադրույք եք կատարում երրորդ համաշխարհային պատերազմի վրա: Եվ այն, ինչ անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է այս երկրի նկատմամբ»,- հակադարձել է Թրամփը։

Այնուհետև քաղաքական գործիչները նորից սկսել են ընդհատել միմյանց, իսկ Թրամփը, ասել է, որ եթե չլիներ «հիմար նախագահի» 350 մլրդ դոլարի ռազմական օգնությունը, «այս պատերազմը կավարտվեր երկու շաբաթից»։

Վենսը Զելենսկուն հորդորել է շնորհակալություն հայտնել նոր վարչակազմին, ընդունել, որ սխալվել է և լուծել բոլոր տարաձայնությունները փակ դռների հետևում՝ լրատվամիջոցների առջև շոու կազմակերպելու փոխարեն։

Վիճաբանությունից հետո հանդիպման փակ հատվածը երկար չի տևել։

Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Զելենսկուն խնդրել է հեռանալ Սպիտակ տնից։ Համաձայնագրի ստորագրումն ու հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել են, իսկ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին «պատրաստ չէ խաղաղության»։

«Օվալաձև աշխատասենյակում նա անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է նա։

Ինչպե՞ս են վատթարացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հարաբերությունները:

Երկու առաջնորդների միջև հարաբերությունները դեռ Թրամփի առաջին ժամկետում էին բարդ։ 2019-ի աշնանը նրանց առաջին երկարատև զրույցը հանգեցրել էր Թրամփի իմպիչմենտի փորձին: Այն ժամանակ նրան մեղադրում էին իշխանության չարաշահման մեջ՝ այն տեղեկության պատճառով, որ նա փորձել է հետաձգել Ուկրաինային ռազմական օգնության հատկացումը:

Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփն այդ ժամանակներից ի վեր դժգոհություն է ունեցել Ուկրաինայի առաջնորդի նկատմամբ: 2024 թվականի սեպտեմբերին նախընտրական հանրահավաքում Թրամփը հայտարարել էր, որ այցով ԱՄՆ-ում գտնվող Զելենսկին իբր «փոքր ստոր բաներ է ասում նախագահի՝ իր հասցեին»։

Հանրապետականների հատուկ վրդովմունքն է առաջացրել այն, որ սեպտեմբերի վերջին այցով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Զելենսկին այցելել է Սկրանթոնի զենքի գործարան՝ Ջո Բայդենի հայրենի քաղաք։ Ուղևորության ընթացքում Ուկրաինայի առաջնորդին ուղեկցել են միայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Հենց այս դրվագի մասին էր խոսում Վենսը:

Բացի այդ, Զելենսկին հարցազրույց է տվել, որում կասկածի տակ է դրել Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու Թրամփի կարողությունը, իսկ Վենսին անվանել է արմատական։ Իր հերթին՝ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը «երկրագնդի լավագույն շրջիկ վաճառականն» է, քանի որ «ամեն անգամ նա ԱՄՆ-ից հեռանում է 100 միլիարդ դոլարով»: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչները հանդիպել էին Նյու Յորքում (չնայած մինչև վերջին պահը թվում էր, որ նրանց բանակցությունները չեն կայանա), և Թրամփն ասել էր, որ իր համար մեծ պատիվ է ընդունել Զելենսկուն:

Երկու առաջնորդների միջև հարաբերությունները կրկին լարվել են Հազվագյուտ մետաղների արդյունահանման գործարքի շուրջ ծայրահեղ լարված բանակցությունների և Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին: Զելենսկին քննադատել էր ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի թիկունքում հանդիպում անցկացնելու համար և կասկած հայտնել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ցանկանում են Կիևին խաղաղ կարգավորման պայմաններ պարտադրել: Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե ցանկանում է տեղ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Զելենսկու վարկանիշը նվազել է ընդհուպ 4%: Ուկրաինայի նախագահն ի պատասխան՝ Թրամփին ռուսական ապատեղեկատվության զոհ էր անվանել։ Դա Թրամփի թիմի համար վերջին կաթիլն էր, նշել է CNN-ը։

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահը երկար գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում, որտեղ Զելենսկուն անվանել էր «անհաջող կատակերգու» և «բռնապետ», ինչպես նաև նրան մեղադրել էր ԱՄՆ-ն իր համար շահեկան հակամարտության մեջ ներքաշելու և ամերիկյան օգնության կեսը վատնելու մեջ: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կարող է «մնալ առանց երկրի», եթե չշտապի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:

Հանքանյութերի շուրջ բանակցություններում առաջընթացից հետո տպավորություն է ստեղծվել, որ ճգնաժամը հարթվել է։ ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման սկզբում ԶԼՄ-ների հետ շփվելիս Թրամփը նույնիսկ «մոռացել է», որ մինչև վերջերս Զելենսկուն անվանել է «բռնապետ»: Սակայն Սպիտակ տանը տեղի ունեցած «փոխհրաձգությունը» ցույց է տվել, որ առաջնորդներն այդպես էլ ընդհանուր լեզու չեն գտել։

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր Պուտինի և Թրամփի միջև  փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ԱՄՆԴոնալդ ԹրամփՈւկրաինաՎլադիմիր Զելենսկի

Հարակից հրապարակումներ

Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17

Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու...

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...

Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12

Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման...

Load More
Xosum
  • Լուրեր
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Պատահար

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49

Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ