Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

Դատարանը Թրամփի թիմին պարտավորեցրել է վերսկսել արտասահմանյան օգնությունը

Դատարանը Թրամփի թիմին պարտավորեցրել է վերսկսել արտասահմանյան օգնությունը

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը երկրորդ անգամ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է ապասառեցնել օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնությունը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Փետրվարի 25-ին Դաշնային դատարանը Թրամփի վարչակազմին երկու օրից պակաս ժամանակ է տվել ԱՄՆ-ի՝ միլիարդավոր դոլարների հասնող արտաքին օգնությունն ապասառեցնելու համար։ Դատարանն ասել է, որ վարչակազմը չի կատարել ֆինանսավորման սառեցումը թուլացնելու վերաբերյալ իր՝ 2 շաբաթ առաջ կայացրած վճիռը»,- ասվում է հրապարակման մեջ։

Թրամփը նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո՝ հունվարի 20-ին, հրամանագիր էր ստորագրել, որով 90 օրով կասեցրել էր զարգացման նպատակով այլ երկրներին օգնություն տրամադրելը։ Նա իր հրամանում նշել էր, որ պետք է ստուգեն այդ ծրագրերի համապատասխանությունն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։

Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։

«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։ Փետրվարի 6-ին թերթը գրել էր, որ կառավարությունը պատրաստվում է ներգրավել հավատարիմ օլիգարխներին՝ ֆինանսավորելու այդ կազմակերպություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+