Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը, հայտնում է Intexax-ը՝ վկայակոչելով Fox News-ին։
Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել ամերիկյանի վարչակազմի որոշմամբ։ Գործակալության ցուցանակը հանվել է կենտրոնակայանից, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի շենքում, հայտնում է հեռուստաալիքը։
Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, վերահսկողության տակ է վերցրել գործակալության բոլոր համակարգչային համակարգերը, որոնք պարունակում են զգայուն տեղեկատվություն:
Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ գործակալությունն անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսավորում:
Այսօր ավելի վաղ ամերիկացի գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ USAID-ը կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների համար միջոցներ Է հատկացրել։ Գործարարը հավելել էր, որ «USAID-ը հանցավոր կազմակերպություն է և ժամանակն է, որ մահանա»։
Փետրվարի 2-ին Associated Press-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդ է տվել USAID-ի անվտանգության երկու ղեկավարներին, ովքեր հրաժարվել են գաղտնի տեղեկատվություն տրամադրել DOGE-ին։