Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:43

Իրանն ու ԱՄՆ-ն յոթերորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում

Իրանն ու ԱՄՆ-ն յոթերորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական թիրախների, իսկ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային և անօդաչու հարձակումներով, հայտնել է Reuters-ը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հուլիսի 12-ին հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին, առափնյա ռադարներին, հրթիռային և անօդաչու կարողություններին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոքր նավերին։ Գործողությանը մասնակցել են կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, օդային և ծովային հարվածային անօդաչուներ։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսի 13-ին հարվածներ են գրանցվել Հորմոզգան, Խուզեստան և Մարքազի, Սիստան և Բելուջիստան նահանգներում։ Առնվազն երկու մարդ զոհվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատասխան հարվածներ են հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են Patriot ՀՕՊ համակարգեր, զինամթերքի պահեստներ, ռադարներ և կապի համակարգեր։

Հուլիսի 13-ին Բահրեյնում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Քուվեյթը հայտնել է հարձակման միջոցների որսման մասին։ Հորդանանի զինված ուժերի տվյալներով՝ երկրի ՀՕՊ-ը խոցել է իրանական չորս հրթիռ, զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։

Փոխադարձ հարվածների ֆոնին՝ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը նվազել է վերջին հինգ շաբաթվա նվազագույն մակարդակին։ Հուլիսի 12-ին նեղուցով անցել էր վեց նավ, իսկ հանգստյան օրերին հեղուկացված բնական գազ տեղափոխող նավերի անցում չէր արձանագրվել։

ԱՄՆ-ն պնդում է, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային նավագնացության համար, մինչդեռ Իրանը հայտարարել է, որ վերահսկում է նեղուցը և առանց թույլտվության երթևեկող նավերը կարող են կանգնեցվել։

ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով զոհվել էր նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն ստորագրել էին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման հուշագիր։

ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+