ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու մասին։
«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի կարգադրության համաձայն, վերացրին իրանական նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և դուրս եկող ծովային երթևեկության շրջափակումը։ ԱՄՆ ուժերը չեն խանգարում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և դրանց ելքին այնտեղից։ Ռազմական շրջափակումը կիրառելու ԱՄՆ բոլոր ջանքերը դադարեցվել են», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ ռազմանավերը «կմնան տարածքում՝ համաձայնագրի բոլոր դրույթների պահպանումը և դրա լիարժեք իրավական ուժն ապահովելու համար»։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը հունիսի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր անգլերենով և պարսկերենով՝ էլեկտրոնային եղանակով, երկու երկրների միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հունիսի 18-ին Փեզեշքիանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախնական խաղաղության համաձայնագիր էին ստորագրել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 17-ին։ Վաշինգտոնը և Թեհրանը նաև հրապարակել էին հուշագրի տեքստը։ 14 կետից բաղկացած փաստաթուղթը ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է կհամաձայնեցնեին վերջնական հրադադարը։





































