Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:25

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում 15 մարդ է տուժել

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում 15 մարդ է տուժել

Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարվածներից վիրավորվել է առնվազն 15 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարին։

«Մեկ մարդ դեռևս հիվանդանոցում է, իսկ 14 վիրավոր դուրս է գրվել բժշկական օգնություն և անհրաժեշտ միջամտություններ ստանալուց հետո»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը:

Ըստ Միադֆարի՝ 14 մարդ գտնվում է Խուզեստան նահանգի Բանդար Մահշահր քաղաքում, իսկ մեկը՝ Թեհրանում։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իսարյելի հյուսիսային շրջաններին՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի գործողությունների: Թեհրանը նախկինում զգուշացրել էր, որ կհարվածի Իսրայելին, եթե հարձակվի Լիբանանի մայրաքաղաքի վրա:

Հունիսի 8-ի գիշերը հրեական պետությունը պատասխան հարված էր հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող ռազմական թիրախները: Արդյունքում՝ վնասվել էին Խուզեստան նահանգի նավթաքիմիական գործարանի օբյեկտները: Առավոտյան Իսլամական Հանրապետությունը պատասխանել էր Իսրայելի հարձակմանը՝ կրկին հրետակոծելով նրա տարածքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+