ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի Իրանից հասնել Հորմուզի նեղուցի բացմանը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ կկայացնի ճիշտ որոշում, նեղուցը կբացվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ աշխարհը կշարունակի ապրել իր սովորական կյանքով, սակայն ԱՄՆ ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել այդ ուղղությամբ, ասված է հրապարակման մեջ։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս մոտ է գտնվել Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, սակայն ամեն անգամ Թեհրանը հրաժարվել է գործարքից։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։
Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
























