Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:37

Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ից առնվազն 100 օր կպահանջվի. Politico

Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ից առնվազն 100 օր կպահանջվի. Politico

Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ից առնվազն 100 օր կպահանջվի, իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթից մեջբերել է Politico-ն։

Իրադարձությունների զարգացումն, ըստ թերթի, վկայում է, որ ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ կարող են տևել ավելի երկար, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած չորսշաբաթյա ժամկետը:

«Ականատես դարձանք լիովին ինքնաբուխ գործողության, որի ընթացքում, ըստ երևույթին, ոչ ոք իրականում չէր հասկանում և չէր հավատում ռազմական գործողությունների անխուսափելիությանը: Տպավորություն է, որ նրանք արթնացան շաբաթ առավոտյան և որոշեցին պատերազմ սկսել»,- Politico-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող նախկին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ Ջերալդ Ֆայերշտայնը:

Թերթի գնահատմամբ՝ այն, որ Թրամփի վարչակազմը «լիովին պատրաստ չէր» լայնամասշտաբ պատերազմի, վկայում է նաև Պետդեպարտամենտի կողմից Մերձավոր Արևելքից ամերիկացիների տարհանման համար լրացուցիչ ռեսուրսների հատկացումը: Պարբերականին հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտն Աթենքում ԱՄՆ դեսպանատուն է ուղարկում լրացուցիչ անձնակազմ՝ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար:

Անանուն ամերիկացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ Պենտագոնը փորձում է տարածաշրջան ուղարկել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, հատկապես ավելի կոմպակտ և էժան համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի տարածքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+