Իրանից արձակված անօդաչու թռչող սարքն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել են, որ հարվածը հասցվել է ոչ միայն Նախիջևանի օդանավակայանի տերմինալին, այլև Ադրբեջանի ԶՈւ զորամասի ուղղությամբ։
Իր հերթին՝ Իրանը հերքել է Ադրբեջանին հարվածելու մեջ իր մասնակցությունը։ Իրանական AnewZ հեռուստաընկերությանն Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադը հայտնել է, որ Թեհրանը չի թիրախավորում հարևան երկրներին և Ադրբեջանի հետ կապված միջադեպը պետք է հետաքննվի։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Նյութը թարմացվել է 15։30-ին։
Կարդացեք նաև՝
Բաքուն մեղադրում է Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ և հայտնում վիրավորների մասին





































